«Միայն այս տարվա ձմեռային զորակոչով պայմանավորված, իրավապաշտպան կազմակերպություները նշում են, որ ավելի քան երեք տասնյակ բողոք են ստացել ծնողներից, ըստ որի՝ առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են: Որպես առողջապահության նախարար՝ այս հարցը ձեզ չի՞ հուզում»,- ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Անահիտ Ավանեսյանին:
«Իհարկե, մենք՝ որպես առողջական հատվածի պատասխանտու, սերտ համագործակցում են ՊՆ-ի հետ՝ ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու ու առաջացած հարցերին անդրադառնալու առումով, այլև իրավական կարգավորումները հստակեցնելու: Կառավարության որոշումների անընդհատ վերանայումը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման ու տարբեր սահմանափակումով ծառայության հնարավորությունների: Շատ կարևոր է անդրադառնալ, որ մարդն ունի առողջական խնդիր ու ունի էնպիսի ախտորոշում, որն ընկնում է տվյալ հոդվածի տակ ու պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում: Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, թե պետպատվերով փորձաքննություններ վրա, կայացնում են որոշում՝ տվյալ ախտորոշումը համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ… Կոնկրետ դեպքով պատրաստ ենք նայելու, հասկանալու, տեսնելու խնդիրը»,- ասաց Ավանեսյանը:
Բաց մի թողեք
Սա իրականում կառավարության պահուստային ֆոնդ չէ, սա վարչապետի ջեբի փողն է. Չալաբյան
Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս. Նաիրի Սարգսյան
Հարկատուներիս հաշվին գոյություն ունեցող Հանրայինը Ամենայն Հայոց կաթողիկոսին «պրիզնատ» չի գալիս