Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար
Գյումրի էին գնացել հարսի մոր քառասունքին. Եղվարդում սգում են երիտասարդ ամուսինների մահը. Տեսանյութ
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. Լուսանկար