Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարակ-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները։
Ընթանում են հողային, ինչպես նաև թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքները։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։


Բաց մի թողեք
ԵՄ-ն փորձում է Իրանին դուրս մղել արտակարգ էներգետիկ ծրագրով
Կոստան ուժեղացնում է ճնշումը՝ ԵՄ բյուջետային փակուղուց դուրս գալու համար
ԵՄ-ն կավելացնի ԱՄՆ-ից ավիացիոն վառելիքի ներմուծումը՝ պակասի մտավախությունների պատճառով