Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը, դատավարությունից առաջ, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է փոխանցել՝ խնդրելով այն հանրայնացնել:
«Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»,- իր ծավալուն ուղերձի վերջաբանում ասում է Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանի քայլն, անշուշտ, անձնական արիության դրսևորում է, կարևոր ուղերձ, որը փաստացի ապալեգիտիմացնում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ այսօր Բաքվում մեկնարկող կեղծ դատավարությունը:
Վարդանյանի ուղերձի քաղաքական նշանակությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվում:
Բացահայտվում է զազրելի մի ճշմարտություն:
Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր ապօրինի մեթոդներով՝ ճնշումներ, կտտանքներ, կեղծիքներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից կորզել են ցուցմունքներ:
Կասկածից վեր է, որ այս կեղծ ցուցմունքներն օգտագործվելու են ոչ միայն Արցախի պետականությունը վարկաբեկելու, այլ Հայաստանի պետականությունն ապալեգիտիմացնելու նպատակով:
Մեր հասարակությունը պետք է սառնասրտորեն արձագանքի այսօր մեկնարկող դատավարությանը՝ գիտակցելով, որ այն շինծու և ապօրինի գործընթաց է:
Մենք պարտավոր ենք կոնսոլիդացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Բաքվում պահվող մյուս պատանդների ազատության գաղափարի շուրջ՝ գիտակցելով, որ այդպիսով զորավիգ ենք լինում Հայաստանի Հանրապետությանը:
Սուրեն Սուրենյանց
Բաց մի թողեք
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին
… եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»