Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ի մասնավորի, 10 ուղևորության փաթեթի համար կսահմանվի 2000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման ժամկետը՝ 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 դրամանոց ուղետոմսի օգտագործման ժամկետը կդառնա 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։ Փոփոխություններ կլինեն նաև հետևյալ փաթեթներում. 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ՝ ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն, 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ցանկը, սակայն, վերջնական չէ, և առաջիկայում կհայտարարվի այլ փոփոխությունների մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, այլ փաթեթներում էլ կլինեն «մեղմացուցիչ» փոփոխություններ: Ավելին, մեր տեղեկություններով, սա եղել է Տիգրան Ավինյանի յուրատեսակ «քաղաքականությունը»: Այսինքն, ի սկզբանե ներկայացրել են նախկին տարբերակը, ապա որոշակի «զիջումների» են գնացել՝ փաստացի կանխատեսելով սպասելի դժգոհության ալիքը և տեղ թողնելով որոշակի քննարկումների, առաջարկների ու փոփոխությունների համար:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նախատեսում են առաջիկայում հանրությանը ներկայացնել այն հիմքերը, որոնցով 50 հազար դրամով տուգանելու են առանց տոմսի երթևեկելու համար: Քաղաքային իշխանությունը այդ հարցում վճռական է տրամադրված՝ այն տրամա բանությամբ, որ հակառակ պարագայում Երևանում նույն քաղաքացիների ձեռամբ կարող են տրանսպորտային կոլապսներ առաջանալ:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները