Արդեն քանի օր է, ադրբեջանական իշխանական մամուլը նոր արշավ է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։
Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Բոլորովին կեղծ ու անհիմն տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքացիական առաքելության անդամները «զինվում են ու կամուֆյլաժ համազգեստ հագնում»։ Հիմա էլ արդեն պատգամավոր, Ալիևի ակնառու խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են»։
Հիշեցնեմ, որ տարեսկզբի իր ելույթում Ալիևը ևս ակնարկել էր, որ իրենց «ձեռքերը քոր են գալիս»․․․
Ինչ խոսք, ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում»:






Բաց մի թողեք
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան
Իրավական լիկբեզ ՔՊ որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար․ Լիլիթ Գալստյան
Առևտուր էր կայացել. մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա․ Սերժ Սարգսյան