13/02/2025

Ալիևը շա՜տ խորը և համապարփակ թքած ունի ցանկացած պայմանավորվածության վրա…

Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական օրակարգերի հետ։ Փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը, որը ձևավորվել է Հայոց Ցեղասպանության հետևանքով, կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։

Իհարկե, հիմա հատկապես նեոլիբերալ շրջանակները արդարացնելու համար կասեն` «բա ի՞նչ ասեր, ասեր գնում ենք Արարատը ազատագրե՞նք, որ Թուրքիան էլ պատերա՞զմ սկսի», բայց որևէ մեկը չի ասի, իսկ ո՞վ է ստիպում խոսել դրա մասին, ո՞վ է ստիպում հիմնարար օրակարգերի մասին խոսելու փոխարեն խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին խոսակցությունները պետք են այլ իրավիճակներում և այլ քաշային կարգում։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը այս ամենը անում է գիտակցված և նպատակադրված, օգտագործելով ժողովրդի պարտված և պատերազմից վախեցած վիճակը։

Այսպիսի խոսույթը թույլ է տալիս երբեմն մտածել, որ պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է, շահարկելով վախի գործոնը։

Ի դեպ, Ալիևը շա՜տ խորը և համապարփակ թքած ունի ցանկացած պայմանավորվածության վրա…

Քաղաքագետ Արա Պողոսյան