Հունվարի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ին՝ ժամը 11։20-ից մինչև հունվարի 21-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Լեփսուսի փողոցի շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր։
Ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Երևանի բնակչուհի 29-ամյա Աննա Թ․-ն հայտնել է, որ իրենց բնակարանից գողացել են 6 կտոր ոսկյա զարդ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Աննա Թ․-ն աշխատում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։
Բաց մի թողեք
Ավազակային հարձակում Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր տղամարդ
Խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով․ Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին