«Քշել են ամբողջ գումարտակի 500 զինվորների առաջին գիծ, որ դեռ նոր են ու ավտոմատ բռնել չգիտեն, պատերազմը 2 ժամ սկսված, Սամվելը հասել է իր զինվորներին, թույլ չի տվել իր զինվորներից մարդ զոհվի, բայց իր հետևից, իր տեղակալների միջոցով խփել են, հիմա տեղակալներից մեկը «իբր թե» բառին համապատասխան կալանավորված է»,- «Եռաբլուրում» այս մասին ասաց պատերազմում զոհված Սամվել Սահակյանի հայրը։
«Ես այս իշխանությանը գրում եմ, որ պարտված պետության ղեկավարը, կառավարության ամբողջ անդամները գոնե 5 տարի իրանց դեմքին ժպիտ չպիտի ունենան, առավել ևս պետության կառավարության ղեկավարը, առավել եւս թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ էդ ժպիտը պիտի բացակայի, բայց դե մերը լրիվ հակառակն է, թշնամի պետության հետ գրկախառնված են»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել