Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկին և ձեռնարկատեր Բորիս Զիմինը հայտեր են հավաքում Ուկրաինայում գործող ռուսալեզու լրատվամիջոցներից, մարդու իրավունքների, վերլուծական և մարդասիրական նախագծերից, որոնք մնացել են առանց ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորման։
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ հիմնադրամի ընդհանուր ծավալը կազմում է 600 հազար դոլար։
«Բորիս Զիմին» հիմնադրամը և Միխայիլ Խոդորկովսկու ստեղծած հիմնադրամը պատրաստ են աջակցել նրանց, ովքեր կարևոր աշխատանք են կատարում, բայց ժամանակավորապես առանց ֆինանսավորման են մնացել»,- գրել է Խոդորկովսկին Telegram-ի իր ալիքում։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ը ծրագրում է ընդլայնել պատերազմը Իրանի դեմ. WP
Պենտագոնը թաքցրել է Հորդանանի վրա Իրանի հարվածներից հետո տասնյակ վիրավոր զինվորների մասին տեղեկությունը․ NYT
Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է