20/07/2026

EU – Armenia

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից հետո հայ տնտեսվարողներն այլընտրանքային ճանապարհ էին գտել` այլ հարևան երկրների միջոցով բերքը Ռուսաստան հասցնելու համար, սակայն վերջին օրերին այդ «խորամանկությունը» ռուսական կողմը բացահայտել է։

Դրանից հետո հայ տնտեսվարողներից մի քանիսը դիմել են Սամվել Ալեքսանյանի` Լֆիկի «Երեւանի սիթի»։ Այնտեղ ասել են` կգնեն ծիրանը, սակայն պետք է ներկայացնեն համապատասպան փաստաթղթեր, եւ իրենք էլ պետք է ծիրանը հատիկ-հատիկ լավագույնները առանձնացնեն։ Գյուղացիները հրաժարվել են նման պայմաններում բերքը վաճառել նրանց։