ԱՄՆ-ն ծրագրում է ընդլայնել պատերազմը Իրանի դեմ՝ Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո: Այս մասին The Washington Post-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Պենտագոնն ավելացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների քանակը։
Մեկ այլ զրուցակից նշել է, որ ամերիկյան գործողությունների ընդլայնումը կսահմանափակվի ՀՕՊ միջոցների և հեռահար զինամթերքի պաշարների կրճատմամբ։ Բացի դրանից, Մերձավոր Արևելք զորքեր և ինքնաթիռներ տեղափոխելու հնարավորությունը նույնպես կսահմանափակվի ռազմականվնասի պատճառով։
«Մենք չունենք անվտանգ աջակցության համար բավարար ռեսուրսներ, և ես չեմ կարծում, որ Սպիտակ տունը այդ մասին գիտի»,- ասել է պաշտոնյան։
Ինչպես նշում է WP-ն, ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների վերսկսումից ի վեր զոհվել է առնվազն երեք ամերիկացի զինծառայող։ Հուլիսի 18-ին Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտներին, երկու ամերիկացի զինվոր զոհվել է, ևս մեկը անհետ կորել։

Բաց մի թողեք
Բըրնհեմը Միացյալ Թագավորության նոր վարչապետն է. Չարլզ III արքան ընդունել է … Լուսանկարներ
Մոլդովայում նախաձեռնել են նախագահ Մայա Սանդուի իմփիչմենթի գործընթացը
Թրամփը և Սանչեսը հանդիպեցին Աշխարհի գավաթի եզրափակչում՝ գրեթե երկու տարվա դիվանագիտական լարվածությունից հետո