Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։
Այդ մասին ասել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։
«Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշեց տնօրենը։
Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
«Արժանապատիվ մահ»․ էֆթանազիան օրինականացրել են
Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր – տնօրեն Զառա Մալայանը՝ ընտանեկան ժառանգության, նոր բժշկական կենտրոնի գաղափարի և հիվանդակենտրոն մոտեցման մասին