Ամերիկյան աղբյուրների տեղեկությունների համաձայն, Հայաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ինքնամոռաց կերպով փորձել են Վաշինգտոնում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի համար բարձր մակարդակի հանդիպումներ:
Հանդիպում կազմկերպելու խնդրանքով պաշտոնական Երևանը դիմել է Թրամփի աշխատակազմին, փոխնախագահ Վենսին, պետքարտուղարին, պաշտպանության քարտուղարին, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականին, ինչպես նաև Ներկայացուցիչների Պալատի խոսնակին: Հույս են ունեցել, որ մի քանիսը դրական կարձագանքեն: Թրամփի վարչակազմը միանգամից մերժել է Հայաստանի խնդրանքը, որին հետևել են ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի և պաշտպանության քարտուղարի մերժումները:
Սակայն ամերիկյան կողմը չի բացառել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման հնարավորությունը, ասելով, որ կպատասխանեն միայն վերջին օրը: Պետքարտուղարությունից ևս դեռևս մերժում չի եղել, սակայն չեն էլ ասել, որ Ռուբիոն միանշնակ կընդունի Փաշինյանին: Իսկ ներկայացուցիչների պալատից ընդհանրապես պատասխան չի ստացվել:
Իր հերթին Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի համար փորձել են հանդիպում կազմակերպել գոնե փոխնախագահի կնոջ` Ուշա Վենսի հետ: Սա էլ չի ստացվել: Փաստացի այս պահին Փաշինյանը սպասում է միայն Վենսի հետ հանդիպմանը, ով ամերիկյան քաղաքական վերնախավում զրոյական ազդեցություն ունեցող պաշտոնյա է և օժտված է ավելի փոքր լիազորություններով, քան ասենք` Վահագն Խաչատուրյանը: Հանդիպման հասնելու համար ընդամենը մեկ օր է մնում: Հուսանք գոնե Վենսը չի մերժի և այս խայտառակ այցը ինչ որ կերպ արդարացված կլինի:
Բաց մի թողեք
Անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը՝ մերժել են, իրականություն է, թե՝ հերյուրանք
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցները բնակիչներից հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրել
Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը. Լուսանկար