14/02/2026

«Զանգեզուրի միջանցք» ասվածի հարցում մենք որևէ մեկի հետ գործարքի չենք գնա, մենք կատակ չենք անում. Իրանի դեսպան

Iran HH

«Զանգեզուրի միջանցք» ասվածի հարցում մենք որևէ մեկի հետ գործարքի չենք գնա: Այս հարցում մենք կատակ չենք անում:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եթե մենք ԱՄՆ-ի դիմաց չենք ընկրկում, ինչու պետք է ուրիշի հետ գնանք գործարքի»,- ասաց դեսպանը: