Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով հերթական «դատական նիստը»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստի սկզբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական լրատվամիջոցների տարածած լուրերը հոգեբանական ճնշումների և իր և այլ բանտարկյալների նկատմամբ հոգեներգործուն դեղամիջոցների օգտագործման մասին սուտ են։
Հաղորդվում է նաև, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։
Բաց մի թողեք
Մոսկվայից Երևան չվերթները չեղարկվում են. ո՞ր օդանավակայանների մասին է խոսքը
ՍԱՏՄ տեսուչները պաշտոնեական կեղծիք են կատարել․ ՀԿ
Բաքուն կարող է մանիպուլացնել «մեղադրյալների ցուցմունքները»