Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը 4 կնոջ է ձերբակալել, ովքեր աշխատել են ուկրաինական հատուկ ծառայությունների համար Սեւաստոպոլում, Վորոնեժում ու Դոնի Ռոստովում։
Կիեւը նրանց հավաքագրել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաների և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Նրանք վերապատրաստվել են հրաձգության, ականապայթեցման և անօդաչու թռչող սարքերի կառավարման ոլորտներում, հայտնել է ԱԴԾ-ն։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են պայթուցիկներ, կուրատորների հետ կապի միջոցներ։ Ձերբակալվածները ինքնախոստովանական ցուցմունք են տվել։ Նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։
Նրանք խոստովանել են, որ տեղեկություններ են հավաքել ՊՆ բարձրաստիճան սպաների և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ։
Առաջադրանքները կատարելու համար նրանց գումար են փոխանցել։ Նաև խոստացել են նրանց Եվրոպա տանել մեքենայի հնարավոր պայթեցումից հետո։






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի