Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Կալանավորվածներից մեկը Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին է, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ:
.jpg)
Մյուս կալանավորվածը Վոլոդիա Գրիգորյանի մտերիմ 30-ամյա Մարզպետ Գալստյանն է, որը մերձավանում առավել հայտնի է Մարսո անվամբ:

Երրորդ կալանավորվածը 30-ամյա Անդրանիկ Բռուզյանն է:
Մեր տեղեկություններով՝ հայտնի տեսանյութում երևացող՝ ինքնաձիգը ձեռքին երիտասարդը՝ 29-ամյա Արմեն Ղազարյանը, որը Մերձավանում հայտնի է Պզ մականվամբ, դեռևս չի հայտնաբերվել, նա հետախուզման մեջ է:

Վերջինիս մայրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ որդու գտնվելու վայրը չգիտի, նրա մասին տեղեկություն չունի:

Բաց մի թողեք
Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով