Պետք է հաշվի առնել, որ Azal ավիաընկերության ինքնաթիռի խոցման պատճառով ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարումը խիստ ժամանակավոր է և չի չեղարկում Սյունիքում միջանցքի մասով Մոսկվայի ու Բաքվի համատեղ շահը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ մանրամասնելով.
«Հարաբերությունների այս լարումը նաև չի չեղարկում արժեքային-բռնապետական ընդհանրությունները, որ ունեն Ռուսաստանն ու Ադրբեջանը։
Այս լարման ժամանակավոր բնույթը հասկանալու համար վերհիշեք Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը (2020 թ.), խաղաղապահներին սպանելը (2023 թ.), Թուրքիայի կողմից ռուսական ՍՈւ24-ը խոցելը (2015թ.) կամ Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը (2016թ.)։
Այս բոլոր քայլերը ժամանակավոր լարման պատճառ դարձան, որովհետև ընդհանուր արժեքներն ու ընդհանուր շահերը դրանցից վեր են»։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը