ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գորիսեցի Ռուբեն Գարիի Ավանեսյանը Լենինգրադի մարզում ճանաչված բարձրագույն որակավորման աստիճանի բժիշկ-վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ, Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 70-ից ավել գիտական և ուսումնական աշխատությունների հեղինակ է ։ 2015 թվականին ճանաչվել է Սանկտ-Պետերբուրգ քաղաքի լավագույն վիրաբույժ։
Ռուբենը խոստման համաձայն կրկին Հայաստանում էր և մեկ շաբաթվա ընթացքում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար կատարեց 36 բարդագույն վիրահատութուն:
Այսպիսի այցերը կլինեն շարունակական»։
![]()

Բաց մի թողեք
2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար