Այսօր մի խումբ հայություն՝ Ապրելու Երկիր կուսակցոթյան համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի, հնարավոր է նաև շատ ուրիշների էլ, ես նրա ֆեյսբուքյան էջում եմ տեսել, կոչով նախ հավաքվել էին ՀՀ արտգործնախարարության դիմաց, ապա երթով գնացին Հանրապետության հրապարակ՝ ՀՀ կառավարության դիմաց, որից հետո Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածվեցին Ռուբեն Վարդանյանի մեղմ ասված խոշտանգված լուսանկարը Բաքվի դատարանից։
Այդ ընթացքում կարճ զրույց ունեցանք Մեսրոպ Առաքելյանի հետ։
Պարոն Առաքելյան, այսպիսով նոր շարժում է ձևավորվում ․․․
Ակցիա է, որը ակնկալում ենք, որ կլինի շարունակական ու ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլև Բաքվի բանտում ու դատարանում հայտնված մեր մյուս հայրենակիցներին ևս։ Թեև՝ Ռուբեն վարդանյանն այսպիսով նաև կոչ է անում Հայաստանում և Սփյուռքում մեր հայրենակիցներին համախմբվել ու պահանջ ներկայացնել միջազգային հանրությանը։
Հայաստանի իշխանություններն իրենց լռությամբ հանցակից են Ադրբեջանի հետ։ Այսպիսով, մեր ակցիան ուղղված է բոլոր մեր հայրենակիցների ազատությանն, ովքեր այսօր գտնվոմ են Բաքվի բանտում, իսկ հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ պահանջատեր է, արժանապատվություն ունի և սպասում է մեր գերիների շուտափույթ ազատմանը, վերադարձին։ Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը՝ տեսնելով այս համախմբվածությունը, միջոցներ կձեռնարկի ․․․
Հույս ունեալն իհարկե լավ բան է, սակայն նման ակցիաներով, ինչ եք կարծում, հնարավոր է հասնել Ադրբեջանի նկատմամբ ճնշմանը, որտեղ կա նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ, շահեր։
Գիտեք, ոչինչ չանելու պարագայում հնարավար չէ առհասարակ որևէ բան ակնկալել։ Պետք է պայքարենք։ Կա երկու տարբերակ, ինչպես պարոն Վարդանյանն էր ասում՝ պայքարել, կամ՝ հանձնվել։ Մենք ընտրում ենք պայքարի ճանապարհը, այն կլինի մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, թե՝ մեկ տարի, խնդիրն այն է, որ ոչ միայն մեր գերիները պիտի ազատագրվեն, այլև միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ հայ ժողովուրդը չի համակերպվում այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել և ունենում վերջին տարիներին և պայքարելու է։ Այդպես է եղել նաև արցախյան պայքարի ժամանակ, մեկ – երկու օրում խնդիրները լուծել ու հաջողության հասնել հնարավոր չէ։ Պետք չէ հուսահատվել, պետք է ընտրել պայքարող ազգի նկարագիրն ու ճանապարհը և շարժվել առաջ։ Վստահ եմ, որ հաջողելու ենք ․․․
Բաքվից որևէ դատաբժիշկի, մասնագետի արձանագրում կա, որ Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է, իհարկեէ լուսանկարով ակնհայտ է, սակայն հարցս ավելի շատ վերաբերում է ադրբեջանական համակարգերին։
Պարզ է, որ Ադրբեջանում այնպիսի բռնապետություն է, որ բոլոր գործընթացները պատշաճ չեն կատարվում։ Այս պահին տեղեկատվություն ունենք վերջին դատական նիստից, որն ինչ խոսք, խիստ սահմանափակ է, կամ՝ այն, ինչ փոխանցվում է Վարդանյանների ընտանիքի կողմից՝ հեռախոսազանգերի ու Կարմիր խաչի միջոցով։ Այնպես որ, մեզ հասած տեղեկատվությունն այն է, ինչը հայտնի է մեր հանրությանը, հենց նոր իմֆորմացիա է լինում, մենք փոխանցում ենք հանրությանը։
Ռուբեն Վարդանյանի որդին տեսակապի միջոցով դիմեց հանրությանը՝ միջազգային կառույցների, պետությունների կողմից արձագանքներ կան արդյոք, դուք տեղեկատվություն ունեք, նաև՝ շփումներ Վարդանյանների ընտանիքի հետ։
Արձագանքները հարպարակային են, ոմանք մեղադրում են, թե ինչ կարիք կա սոցիալական ցանցերում լուսանկարների տարածումը, սակայն մեր ժամանակներում մեդիայի ո սոցցանցերի ազդեցությունը մեծ է հասարակությունների վրա։ Թերևս՝ նաև դրանով ակնհայտ է այն, որ կան մարդիկ, ովքեր հանրավորություն չունեն փողոց դուրս գալ ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել, սակայն այդ միջոցով են մասնակցություն ունենում։ Ցավոք, մինչ այժմ, միջազգային որևէ կառույցի կողմից արձագանք չկա։
Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը
Բաց մի թողեք
Հայաստան-Ադրբեջան սահմանին չեզոք տեղանք․ ՔՊ-ականը հանդիպում է առաջարկել ադրբեջանցի գործընկերոջը
Վարդանյանի միջազգային փաստաբանը ՀՀ իշխանություններին հուշել է, թե ինչ պետք է անել
Աղետի պատասխանատուն հաստատ ժողովուրդը չէ՝ կոնկրետ մարդիկ են, որոնք նստած են կոնկրետ աթոռներին