Բրիտանացի պաշտոնյաները չեն կարողացել համոզել ԱՄՆ վարչակազմին՝ վերադառնալ Ուկրաինայի հետ հանքանյութերի գործարքի շուրջ քննարկումներին, որոնք ձախողվել էին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև վեճից հետո:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը մերժել է բրիտանական կողմի համապատասխան խնդրանքը և հայտարարել, որ ամերիկյան ղեկավարությանը ժամանակ է պետք հանգստանալու համար։
ԱՄՆ-ի վարչակազմը նաև մասնավոր հաղորդագրություն է տարածել, որ հարաբերությունները վերականգնելու համար Զելենսկին պետք է հրապարակավ ներողություն խնդրի բանակցությունների ընթացքում տեղի ունեցածի համար, նշել են աղբյուրները։
Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփին։ Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել է վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու մեջ, իսկ փոխնախագահ Վենսը ասել է, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիևին ցուցաբերած աջակցության համար:
Թրամփի և Զելենսկու հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել է, և ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել, որում ընդգծել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել և անպատրաստ է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Բաց մի թողեք
Ասադի կողմնակիցները հարձակվել են Դամասկոսի վրա
Ռումինիայի ԿԸՀ-ն հրաժարվել է նախագահի՝ առաջին փուլում հաղթած թեկնածուին գրանցել
Հայտնի է, թե ով կլինի Կանադայի նոր վարչապետը. Լուսանկար