22/03/2025

Կանադայի վարչապետը և ԱՄՆ նախագահը փոխադարձ կոշտ հայտարարություններ են արել. Լուսանկար

Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն «շատ հիմար» քայլ է որակել Օտտավայի վրա 25 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է և Տրյուդոյին «նահանգապետ» անվանել, սպառնացել բարձրացնել մաքսատուրքերը։

«Ես սովոր չեմ համաձայնվել «Wall Street Journal»-ի հետ, բայց Դոնալդ, նրանք նշում են, որ թեև դու շատ խելացի տղա ես, բայց դա շատ հիմար քայլ է», – ասել է Ջաստին Տրյուդոն:

Կանադայի վարչապետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել իր «ամենամոտ գործընկերոջ և դաշնակցի, իր ամենամոտ բարեկամի» դեմ։

Նա նշել է, որ Օտտավան «չի նահանջի պայքարից» և կվիճարկի Դոնալդ Թրամփի քայլերը։ Տրյուդոն նաև հայտարարել է, որ Կանադան 21 օրվա ընթացքում 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից 125 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների վրա:

Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ բարձրացնել մաքսատուրքերը Կանադայի նկատմամբ, եթե վերջինս պատասխան միջոցներ ձեռնարկի։ «Խնդրում եմ բացատրեք Կանադայի նահանգապետ Թրյուդոյին, որ երբ նա պատասխան մաքսատուրք սահմանի Միացյալ Նահանգների վրա, մեր պատասխան սակագինը անմիջապես կբարձրանա նույն չափով», գրել է Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցում։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանեց Կանադայի վրա, Թրյուդոն փորձել է կապ հաստատել Թրամփի հետ, սակայն մերժվել է, գրել է «Bloomberg»-ը։

Կանադայի վարչապետը և ԱՄՆ նախագահը փոխադարձ կոշտ հայտարարություններ են արել

Translate »