09/03/2025

Իշխանությունը վախեր ունի, որ նախկին քաղաքապետի թիմը  Գյումրու ՏԻՄ ընտրություններին կարող է գործել իրենց դեմ

Երեկ հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել ևս  երեք ամսով երկարաձգել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի և նրանց մտերիմ՝ Գյումրու նախկին  փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի տնային կալանքի ժամկետը։ ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարված։

Մոտ 4 ամիս առաջ իշխանության ճնշումների ներքո քաղաքի կատռավարումից հրաժարված Բալասանյան դաշինքն ամբողջությամբ ստվերում է, բալասանյանականներն  այլևս ոչ միայն քաղաքականությամբ այլև հասարակական գործունեությամբ չեն զբաղվում։

Չնայած նրանց պասիվ վարքագծին, իշխանությունն ակնհայտ վախեր ունի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված, եւ թերևս դա է պատճառը, որ բալասանյանականների նկատմամբ դեռ  ճնշումները շարունակվում են։

Մեր տեղեկություններով, Բալասանյան դաշինք ավագանու անդամներից մի քանիսն անգամ երկիրն են լքել։ Այնուամենայնիվ, իշխանությունը վախեր ունի, որ նախկին քաղաքապետի թիմը  Գյումրու ՏԻՄ ընտրություններին կարող է գործել իրենց դեմ՝ որոշակի ազդեցություն ունենալ էլեկտորատի վրա ։

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը, նրա կրտսեր որդին եւ նախկին փոխքաղաքապետը մեղադրվում են Գյումրու Սև բերդ ամրոցի տարածքն ապօրինաբար իրենցով անելու համար։