Ռուսաստանը ԱՄՆ-ին է ներկայացրել պահանջների ցուցակ՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համաձայնագրի և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները վերբեռնելու հարցով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները այդ պահանջները քննարկել են վերջին երեք շաբաթների ընթացքում անհատական և առցանց հանդիպումների ժամանակ: Թե կոնկրետ ինչ է ներառել Մոսկվան այդ ցուցակում՝ պարզ չէ։
Աղբյուրները նշում են, որ Կրեմլի պայմանները նման են այն պահանջներին, որոնք Ռուսաստանը ավելի վաղ առաջադրել է Ուկրաինային, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։
Բաց մի թողեք
Պետական հեղաշրջման վտանգ է սպառնում․ Լուսանկար
«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ
Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզը լքում են առանց կռվի. «Պետք չէ առաջ վազել»