Մարտի 15-ին վրաերթի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն: «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանի դեմ հաղորդումը Քննչական կոմիտե է ներկայացրել է անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
Միհրան Պողոսյանի կուսակցությունն էլ կմասնակցի երթին․ Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել. Լուսանկարներ