Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժել է Եհովայի վկաների հայցն ընդդեմ Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի։
«Ուրախ եմ տեղեկացնելու, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Եհովայի վկաների հայցը։
Որդիական երախտագիտությունս եմ հայտնում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ հայրական հոգածության, աջակցության և զորակցության համար։ Շնորհակալությունս նաև իմ քահնա եղբայրների և շատ սիրելի հավտացյլներին:
Հատուկ շնորհակալություն փաստաբանական խմբին՝ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ովքեր այս ընթացքում եղան կողքիս։ Շնորհակալ եմ նաև բոլորիդ՝ ձեր աղոթքների և կողքիս լինելու համար։ Աստված օրհնի ամենքիս և պահպանի մեր երկիրը ամեն տեսակ փորձություններից»,- գրել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։







Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից