Երևան քաղաքում՝
Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում`
Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Հայաստան արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ից հանրապետության շրջանների մեծ մասում կսկսեն տեղումներ։
Հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
Բաց մի թողեք
Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻՊ
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները
Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր. Լուսանկար