Դե ինչ, ավելորդ է, չէ՞, ասել, որ «Ամերիկայի ձայնում» իմ աշխատանքն ավարտվեց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շաքե Ավոյանը։
«Որպես երկար տարիներ Հայաստանում միակ թղթակիցը` կարող եմ ասել, որ երևի ոչ մեկի գործից դուրս գալն այսքան հրապարակային չի եղել ու ոչ էլ ԱՄՆ նախագահի ստորագրությամբ։
Շնորհակալ եմ ինձ հետ համագործակցած բոլոր մարդկանց։ Ազատություն ռադիոկայանը ես լքել եմ 17 տարի առաջ, ոչ թե Թրամփի, կամ որևէ այլ մեկի, այլ իմ սեփական որոշմամբ, ու էլի ավելորդ է հիշեցնել, որ մենք նորից հանդիպել ենք շատ տարբեր տեղերում, հաստատ` շատ ավելի լավ գործերով։ Այնպես որ, թերևս` մինչ նոր հանդիպում, սիրելի բարեկամներ, ունկնդիրներ և դիտողներ։
Հ.Գ. Այս նկարը հուշում է, որ աշխատել եմ նաև USAID 5 տարբեր ծրագրերում, ու դրանք բոլորը եղել են հրաշալի ծրագրեր, որ իրականացվել են Հայաստանում From the Americam people` ամերիկյան ժողովրդի կողմից, ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման»։
Բաց մի թողեք
Մերձավանի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի գտնվելու վայրը հայտնի է․ Լուսանկար
Քանի քաղաքացի է մասնակցում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին և երթին
Եթե անգամ Վեհարանը գրավեն, դա չի նշանակելու, թե իշխանությունը հասավ հաջողության