Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողովը:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն բացման իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ սիրով է միացել «Մանուշյանական շաբաթին» և ուրախ է միջոցառման մասնակիցներին ընդունելու ՀՑԹԻ-ում:
Էդիտա Գզոյանն ապա հավելեց, որ գիտաժողովի խորագիրն ինքնին շատ խոսուն է. այն մարդիկ, ովքեր տեսել և անցել էին մարդկության դեմ իրականացրած 20-րդ դարի առաջին հանցագործության միջով, որը ծնունդն էր երիտթուրքական ազգայնականության, իրենց գործուն մասնակցությունն ունեցան 20-րդ դարի մյուս չարիքի՝ նացիզմի դեմ պայքարում:
Ներկաներին ողջունեց նաև գիտաժողովի համակազմակերպիչ, «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության հիմնադիր Սաթէ Խաչատրյանը:
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ելույթ ունեցան 12 հետազոտող Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:
Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, իսկ երկրորդ օրը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական ու հայկական պատմամշակութային երկխոսությունը։
«Մանուշյանական շաբաթ» միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանը և Լիոնի քաղաքապետարանը՝ «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միությունն ու «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը:
Բաց մի թողեք
Կայացել է «Մանուշյան…» Հայաստան-Ֆրանսիա համատեղ ներկայացումը՝ ի նշանավորումն Մանուշյանական շաբաթի
Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը ֆիլմի պրեմիերան էր, տպավորությոններ․ Լուսանկարներ, Տեսանյութ
Երևանի մանկապարտեզներից մեկում դաստիարակը սաների հագուստներից բռնած բարձրացրել է վերև, հարվածել դեմքերին. Լուսանկար