Մարտի 16-ին՝ ժամը 17։45-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաց մի թողեք
Երևանի Արաբկիր թաղամասում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Մաhացու վթար՝ Երևանում, «Hongqi»-ը վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին. Լուսանկար