24/04/2025

Պենտագոնը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումների վերսկսումը

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային վերսկսվել է, ինչպես նաև սկսվել է հետախուզական տվյալների փոխանակումը երկրների միջև:

Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Պարնելը։ Նրա տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։

«Մենք հաստատել ենք տվյալներ, որ այն (ԱՄՆ օգնությունը-խմբ.) կրկին հոսելու է Ուկրաինա»,- լրագրողներին ասել է Գրինկևիչը, որը նույնպես ներկա է եղել Պենտագոնում կայացած ճեպազրույցին։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են կրկին մատակարարվում։

Վաշինգտոնը վերսկսել է ռազմական օգնության մատակարարումները Կիև՝ երկու երկրի պատվիրակությունների միջև մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նույն օրն ասել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի անմիջապես։

Մարտի 12-ին Լեհաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ռժեշով քաղաքի լեհական կենտրոնի միջոցով ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինային շարունակվում են նույն ծավալով։ Reuters-ը գրել է, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել բարելավված GLSDB արկերի մատակարարումները Ուկրաինայի զինված ուժեր։

Translate »