30/04/2025

Փարաքար խոշորացված համայնքում մեր հարցումների արդյունքները, ով է առաջատարը ․․․

Փարաքար խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Բաղրամյան, Պտղունք, Մուսալեռ, Արևշատ, Այգեկ և Փարաքար գյուղերը, մարտի 30-ին համայնքապետի – ավագանու ընտրություններ են։

Մարտի 11-ին մեր սոցիոլոգ – լրագրողներն այցելել էին վերընշված գյուղերից չորսը՝ Փարաքար, Թաիրով, Մերձավան և ընտրել էինք որևէ ամենահեռավոր գյուղը, այդ ուղղությամբ այն Նորակերտն է։

Նրանք հարցումներ են անցկացրել 834 պատասխաններով ՀՀ չափահաս քաղաքացիների հետ, ովքեր պատասխանել են հարցին այն մասին, թե Մարտի 30-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում ում եք ընտրելու։

Բացի 834 քաղաքացիներից, ևս 166-ը պարզապես չեն պատասխանել, կամ՝ հստակ հրաժարվել են թեկնածուներից որևէ մեկի անուն տալ, կամ՝ պարզապես լուռ հեռացել են, կամ՝ ասել, թե գաղտնիք է։

Բուն 834 պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

Վալոդյա Գրիգորյան՝ 541 ընտրող․

Դավիթ Մինասյան՝ 142 ընտրող․

Լյուդվիգ Գյուլնազարյան՝ 140 ընտրող․

Գոռ Սարիբեկյան՝ 11 ընտրող․

Մեր կողմից․ կարծում ենք, որ շատ որոշակի են արդյունքները Փարաքարում, ինչը շատ ավելի հեղհեղուկ էր Գյումրիում, որտեղ ևս մարտի 7-ին և 8-ին անցկացվել են հարցումներ ․․․

Մեր մշտական ընթերցողները թերևս հիշում են և գիտեն, որ մեր սոցիոլոգ – լրագրողները ժամանակին ամենշաբաթյա հարցումներ էին անցկացնում հեռախոսային հերթական հեռախոսահամարներով ու յուրաքանչյուր շաբաթ թարմացվում էին տվյալները դեռևս 2003 թվականից սկսած՝ Ժամանակի ՄԻՏՔ մեր թերթում, իսկ 2009 թվականից այս կայքում, մինչև 2018 թ․ մարտի 1-ը, ըստ էության, մինչ թավշյա հեղափոխությունը։