24/04/2025

«Քվեատերթիկ». Մարտուն Գրիգորյանի նախընտրական պաստառը տառասխալով է, Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիան՝ իրատեսական․ Լուսանկար

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ Գյումրու ընտրություններին մասնակցող Մարտուն Գրիգորյանի պաստառին քվեաթերթիկ բառը տառասխալով է գրված:

Տեսանյութում նկատելի է, որ քվեաթերթիկի փոխարեն գրված է քվեատերթիկ:

Սերժի խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չբացառեց Վարդան Ղուկասյանի, նույնք ինքը Վարդանիկի հետ համագործակցությունը Գյումրու ընտրություններից հետո, հետևությունները թողնում եմ ձեզ, իմ շատ սիրելի գյումրեցիներ։

Իսկ մինչ այդ էլ դեմքի լուրջ արտահայտությամբ ասաց, որ Բալասանյան դաշինքին տապալել և իշխանությունը ժողովրդի ձեռքից մենք` իշխանություններս ենք խլել…

Ում են ապուշի տեղ դրել, հասկանալի չէ, ասենք քաղաքը թողեցին անտեր, գյումրեցուն առանց բացատրություն տալու հեռացան, հիմա էլ Սերժի Մարտունի բերանով փորձում են մեղադրել իշխանություններին։ Էնքան եք անհանգստացած ձեր ունեցածն ու դիզածը պահելու մոլուցքով, որ էլ չեք էլ հասկանում ինչ եք խոսում, չեք էլ հասկանում, որ ինչքան խոսում եք, էդքան վնասում եք ինքներդ ձեզ… Ինչ ասեմ, շարունակեք նույն տեմպով, մի քանի օր բան մնաց … Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է:

Translate »