26/04/2025

Վարդանյանի միջազգային փաստաբանը ՀՀ իշխանություններին հուշել է, թե ինչ պետք է անել

Այս իշխանությունները նույն ձև՝ ամբարտավան շարունակում են իրենց պահվածքը, ասելով՝ ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը, որ չի անում։ Մենք բոլորս գիտենք, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկում, այսօր ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ պետք է արվի, որը չի արվում, եթե չասեմ՝ ինչ պետք է չարվի, որը արվում է:

Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց գերիների հարցով մեկնարկած ակցիայի ժամանակ հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը. «Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը իշխանություններին հուշում էր, թե ինչ քայլեր պետք է արվեն,  նաև կոչ էր անում չեզոք երկրներին ներգրավել, որոնց անդամները, դեսպանատան աշխատակիցներն առնվազն մասնակից լիեն Բաքվի դատավարական ֆարսին: Գոնե այդպես կունենանք ինֆորմացիայի երկրորդ աղբյուր։ Այժմ ունենք ադրբեջանական պետական լրատվամիջոցների ինֆորմացիան, և պետք է խնդրեմ, հորդորեմ չքննարկել ու չքննադատել այդ լրատվության միջոցով եկած որևէ տեղեկատվություն՝ պատանդների խոսքից»: