ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եթե մի երկրում առաջին դեմքերի մակարդակով անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված, խլված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի էլ, ագրեսիայի էլ կդիմի, նոր տարածքներ էլ կխլի:
Ու սրանք ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից ամենօրյա ռեժիմով գոռացողներն են:
Որևէ մեկը իշխանությանը չի ասում այսօր, վաղը կամ առհասարակ պատերազմ հայտարարի, բայց կարելի է չէ գոնե լռել` անհարկի բարոյալքության և անզորության ուղերձներ հասարակությանը չհաղորդել: Թե՞ հենց նպատակն էլ դա է: Այո´, դա է:
Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է` ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, որոնց համար լսելի են ադրբեջանական կրակահերթերը, իսկ իշխանությունը մի բութ պատճառաբանություն է մտածել` ձայն չհանենք, ցույց տանք, որ բան չի եղել, չարձագանքենք, որ հանկարծ սադրանքի առիթ չտանք:
Թե չէ եթե մտքներին կա մի բան անեն` չեն կարողանում առիթ գտնել կամ հնարել:
Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»:
«Ի՞նչ է կատարվում Սյունիքում». երեկ գիշեր այս հարցը ամենաշատն էր տրվում սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ Օգտատերերը տեսանյութեր էին տարածում՝ նկարահանված Գորիս քաղաքի բնակելի հատվածից, որի դիմահայաց ադրբեջանական դիրքերից կրակում են։
Գորիսեցի Կարեն Մանուչարյանը հավաստիացրել է, որ ինչպես գիշերը, այնպես էլ այսօր առավոտյան թե՛ քաղաքը և թե՛ դիրքերում հանգիստ է․ «Այդ տեսանյութերն, այո՛, նկարահանվել են Գորիսից։ Մենք արդեն հարմարվել ենք կրակոցներին։ Հաճախ դրանք մոտ են հնչում, հաճախ խորքում՝ իրենց մոտ։ Չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է։ Այն պահից, երբ ադրբեջանցիները սկսեցին մեղադրել հայերին իբրև թե հրադադարի ռեժիմը խախտելու համար, նույն օրվանից իրենց կողմից մեր դիրքերի ուղղությամբ կամ ընդհանրապես անկանոն կրակոցները շատացել են»։
Ըստ մեր զրուցակցի՝ ադրբեջանական կրակոցներն ավելի լսելի են Խնածախ, Խոզնավար գյուղերից, քանի որ հայ-ադրբեջանական շփման գծին ավելի մոտ են։ Ավելի ինտենսիվ կրակոցները լսելի են Գորիսի Վերիշեն և Կալեր բնակավայրերից․ «Ամեն դեպքում մեր մոտ հանգիստ ա, խուճապ չկա։ Միայն գիշերվա ուշ ժամերին, երբ սկսում են կրակել, երեխաներն են վախենում»։
Հիշեցնենք, որ երեկ տարածվող տեսանյութերի ու խուճապային տրամադրությունների ֆոնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը մի անհեթեթ հայտարարություն տարածեց, թե Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Այս հայտարարությունը ավելի շատ բորբոքեց հանրության շրջանում կրքերը:
Բաց մի թողեք
Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան
Ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին․ պատգամավորական մանդատը վերցնելու հերթն Արշակ Օրդուխանյանինն է․ Լուսանկարներ
ՔՊ-ական ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը՝ լրագողների հետ ճիշտ հողորդակցվել է պետք