Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։
Այս մասին գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
«Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
Ես նաև այցելեցի ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ և «Ջի-Թի-Բի Սթիլ» ընկերություններ, որոնք հանդիսանալով խոշոր ամերիկյան ներդրումներ Հայաստանում՝ ամերիկյան նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով իրենց նպաստ են բերում Հայաստանի տնտեսական բազմազանեցման, էներգետիկ անվտանգության և արդյունաբերական աճի հարցերում։
Շնորհակալություն եմ հայտնում սյունեցիներին հյուրընկալության համար։ Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք»,- ասվում է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Ապրիլի 26-ի աստղագուշակ․ Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ
Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին. 79 բնակավայրում և Երևանում կանցկացվեն միջոցառումներ
Ապրիլի 25-ի աստղագուշակ․ Կարող է պետք գալ հաշվել ծախսերը, հաստատել վճարումը