Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկությունը հաստատեց վերջինիս պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ նշելով, որ ՀՀ վերաքննիչ դատարան են բողոքարկելու, որտեղ իրավական լուրջ գործընթաց է տեղի ունենալու։
Նշենք, որ նախկին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դեռևս չպարզված հանգամանքներում ու ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող ТОЗ տեսակի հրացաններից, Марголин տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից, կրակելու համար նախատեսված, գործարանային արտադրության օղակավոր բոցավառման, որսորդական-սպորտային 5․6մմ/5․6*15․5/տրամաչափի առնվազն մեկ փամփուշտ և քննությամբ դեռևս չպարզված՝ համապատասխան ակոսափող հրազեն, որը 2023 թ․ հունիսի 19-ին ապօրինի փոխադրել է իր վարած ավտոմեքենայով և կրել իր մոտ։
Բացի դրանից, Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի վերաբերյալ 2023 թ․ հունիսի 19-ին պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող Ա․ Բաղդասարյանի հետ, ապա նույն օրը՝ ժամը 20։22-ին, նշված հարցով իրեն զանգահարած Ա․ Բաղդասարյանի եղբորորդու՝ Նարեկ Բաղդասարյանի կողմից իրեն «Տիկո» անվամբ դիմելու հարցի առնչությամբ վիճել է նրա հետ։
Այնուհետև իր ավտոմեքենայով 2 ընկերների հետ մեկնել է Բաղդասարյաններին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում՝ խուլիգանական դրդումներով վիճաբանություն է ունեցել Ն․ Բաղդասարյանի և Ա․ Բաղդասարյանի հետ, նրանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապա այլ անձանց, մասնավորապես՝ Նարեկ և Արմեն Բաղդասարյանների, ինչպես նաև տեխսպասարկման կետում ներկա մյուս անձանց ներկայության պայմաններում, նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, ապօրինի կրած հրազենով առնվազն մեկ կրակոց է արձակել Ա․ Բաղդասարյանի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս»:
Բաց մի թողեք
Փաշինյանի երկրպագուները հուսահատության ճիչեր են արձակում
Ո՞ւմ է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին
ՔՊ-ական Էջմիածնի քաղաքապետի ավագանի ամուսինը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ չառգրավեն