14/02/2026

Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին. Լուսանկարներ

grqer dasagrqer

Մարտի 19-23-ը, Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով, Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հարյուրից ավելի հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ:

429e752d35d45f0783065cb78333f1d216ad5a81

Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, տեղի ունեցան դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, լեզվին, գրականությանը, երաժշտական արվեստին, ճարտարապետությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հայկական կոթողներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը։

7b4c9a1ee124e6f0a54171b85cf62caa6e527153

Առանձին անդրադարձ կատարվեց Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժին, ինչպես նաև խաղողագործության և գինեգործության հարուստ ավանդույթներին։

Ներկայացվեց նաև Բրյուսելի «Պողոսյան» և Լիոնի «Բուլուկյան» հիմնադրամների գործունեությունը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Հայաստանի տաղավարի հանդեպ ցուցահանդեսի այցելուների հետաքրքրությունը մեծ էր՝ պայմանավորված ներկայացված գրքերի բազմազանությամբ, ինչպես նաև դասախոսություններին հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ։

1986 թվականին հիմնադրված Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսն իր ծավալով աշխարհում երկրորդն է ֆրանկոֆոն ցուցահանդեսների շարքում և ամենախոշորն է Շվեյցարիայում։

Յուրաքանչյուր տարի այն հյուրընկալում է շուրջ 100 հազարից ավելի այցելուների, 820 հրատարակչությունների և ավելի քան 800 հեղինակների։

6927203803b1119bd34164502445fc321da90ea0

2011 թվականին Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրը Հայաստանն էր՝ ի նշանավորումն հայ գրատպության 500-ամյակի: