Հայաստանում 2014-2024 թվականներին տարեկան կատարված սպանությունների միջին թիվը կազմել է 53, սակայն 2024 թվականին արձանագրվել է որոշակի աճ։
Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։
Մասնավորապես, 2024 թվականին գրանցվել է 63 սպանության դեպք, մինչդեռ 2023 թվականին այդ թիվը եղել է 55՝ արձանագրելով աճ՝ 8 դեպքով կամ 14.5 տոկոսով։ Այդուհանդերձ, մայրաքաղաք Երևանում սպանությունների թիվը նվազել է՝ 7 դեպքով կամ 32 տոկոսով:
Ըստ հաշվետվության՝ 2024 թվականին սպանության փորձի դեպքերը նվազել են 4-ով կամ 6.2 տոկոսով՝ 2023 թվականի 65-ի փոխարեն գրանցվել է 61 դեպք։ Սպանության նախապատրաստության դեպքերը նույնպես նվազել են․ նախորդ տարվա 4 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 2 դեպք, ինչը 50 տոկոս նվազում է։
Գլխավոր դատախազության գնահատմամբ՝ սպանությունների (այդ թվում՝ չավարտված) գործերով դատախազական լիազորությունների արդյունավետության բարձրացումը շարունակում է մնալ գերակա ուղղություն։
2024 թվականին նման դեպքերի առթիվ նախաձեռնված բոլոր քրեական վարույթները քննարկվել են Դատախազության համապատասխան ստորաբաժանման ղեկավարների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ։
Բաց մի թողեք
Բերման է ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն օգնականի հետ․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Երևանում, «Բլեքջեք» խաղի ժամանակ խախտվել է վարման կարգը, վնասը շուրջ 279 հազար եվրո է
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի մեկնած բուժաշխատողների վրա. տուժել է վարորդը