«Սահմանադրության վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, երբ նա պատասխանում է Բայրամովին, միանգամայն ընդունում եմ նորմալ, ճիշտ»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում` անդրադառնալով Անթալիայի ֆորումում ՀՀ արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, որ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է:
«Այն, որ ասում է` գիտեք ինչ կա, Մինսկի խմբի գոյությունը կարելի է դադարեցնել ստրագրելուց անմիջապես հետո, ինձ համար անընդունելի է, որովհետեւ, երբ Փաշինյանն ասում է՝ մենք փակեցինք Ղարաբաղյան շարժումը… Ղարաբաղյան շարժումը տարածքային վեճի մասին չի եղել: Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե եղել է հայ ժողովրդի, արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին: Հիմա, եթե դուք հայտարարում եք, որ փակում ենք ղարաբաղյան շարժումը, նշանակում է՝ դուք ասում եք՝ մենք մերժում ենք ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք միջազգային նորմը: Ո՞վ է ձեզ նման իրավունք տվել: Տարածքային ամբողջականություն՝ չի նշանակում ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն, հիմարություն է դա: Դուք ի՞նչ իմանաք՝ նրանց տարածքն ինչքան է, որ այդքանն էլ ճանաչում եք: Ճանաչել որեւէ երկրի տարածքային ամբողջականությունը՝ նշանակում է հրապարակավ հայտարարել, որ զերծ եք մնում այդ երկրի տարածքի մեջ փոփոխություններ մտցնելու որեւէ հավակնությունից․ սա է տարածքային ամբողջականության իմաստը»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ նախկին վարչապետը նշում է, որ բոլոր իշխանությունները` թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի, հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մեր խնդիրը տարածքային վեճ չի եղել: «Մենք ասում ենք՝ կա արցախահայություն, որը, ինչպես Արեւելյան Թիմորը, ինչպես Էրիթրեան, ինչպես Կոսովոն, կարող էր օգտվել միջազգային ինքնորոշման իրավունքից: Մենք ասում էինք, որ արցախահայությունն էլ է օգտվելու ինքնորոշման միջազգային իրավունքից: Ղարաբաղյան շարժման ամբողջ իմաստը սա է եղել․ դա չի եղել տարածքային վեճ, որ դուք Ղարաբաղյան շարժումը փակում եք: Այսինքն, ուզում է ասի, որ մենք տարածքային վեճ, պահանջ Ադրբեջանից չունենք: Մենք երբեք չենք ունեցել տարածքային պահանջ Ադրբեջանից, երբեք: Հասկանո՞ւմ եք, սա է հարցը»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Բաց մի թողեք
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. Աղյուսակ
Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից
Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի