Ապրիլի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ, քաղաքացիական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին հիվանդանոց են տեղափոխել: Ծաղկունք բնակավայրի վարչական տարածքում նկատել են վարորդի զանգով ընդառաջ եկած շտապօգնության ավտոմեքենային, որով տուժածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դրանից հետո վարորդը ահազանգել է 1-02։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել