ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմում կայացած զրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին ավելի հանգիստ է եղել, քան նախկինում, և որ պատրաստ է գործարք կնքել։
«Կարծում եմ՝ այո», – ասաց նա՝ ի պատասխան այս հարցի։
Ապրիլի 25-ին Time-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Ղրիմը «կմնա Ռուսաստանի մաս»՝ համաձայն խաղաղության համաձայնագրի։ Ավելի վաղ մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ գրել էին, որ կարգավորման ընթացքում Միացյալ Նահանգները կարող է թերակղզին ճանաչել որպես Ռուսաստանի մաս։
«Ես տեսա, որ նա ավելի հանգիստ էր։ Կարծում եմ՝ նա հասկանում է, թե ինչ է կատարվում, և ցանկանում է գործարք կնքել», – ասել է ամերիկացի առաջնորդը Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ առանց բացատրելու, թե խոսքը Վաշինգտոնի և Կիևի միջեւ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի՞, թե՞ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համաձայնագրի մասին է։

Բաց մի թողեք
Գիշերը լարված է եղել․ Իրանն ու ԱՄՆ-ն կրկին հարվածել են միմյանց
Արդյոք ո՞ղջ է Խամենեին և ո՞վ է իրականում կառավարում Իրանը․ The Times
Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները