Մայիսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։08-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Բաց մի թողեք
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար
10 քաղաքացի հոսպիտալացվել է. բախվել են «Մերսեդեսը» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելը»
#Ուղիղ․ Հռոմի պապի հանդիսապետությամբ Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի ու ևս 6 հոգու սրբադասման Սուրբ պատարագը