20/08/2025

Հայր ու որդի՝ մեղադրյալ․ Լուսանկար

Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց՝ կաշառքի եւ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։

«Հրապարակը» գրում է․ 2-ը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ էին, 2-ը՝ նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը՝ Ռոբերտ Դարբինյանը, ժամանակին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։

Նա այժմ կալանավորված է։ Սակայն պարզվում է, որ մեկ այլ գործով քրեական հետապնդում է իրականացվում նաեւ նրա որդու՝ Հենրիկ Դարբինյանի նկատմամբ, որին այս տարեսկզբին մեղադրանք է առաջադրվել Տելեգրամ ալիքներից մեկով թմրանյութ վաճառելու համար։

Կրտսեր Դարբինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»