Աշխարհի ամենահին մասնագիտությունը` մարմնավաճառությունը Հայաստանում ևս լայն տարածում ունի: Ըստ այս «փեշակով» զբաղվողների, մարմնավաճառությունը Հայաստանում դասակարգվում է 3 տեսակի:
Ամենացածր աստիճանին փողոցներում կանգնող մարմնավաճառներն են, որոնց կրթական աստիճանը եւ տարիքն էական նշանակություն չունեն և որոնք առավել հաճախակի են հայտնվում ոստիկանության տեսադաշտում։
Նրանց «ծառայությունները» բավականին մատչելի են` 15-ից 25 հազար դրամ: Միջին աստիճանի վրա այն մարմնավաճառներն են, ովքեր աշխատում են գիշերային ակումբներում ու զվարճանքի այլ օբյեկտներում և իրենց ծառայությունները մատուցում են տվյալ վայրում։ Սրանք որպես կանոն ավելի երիտասարդ են, գրավիչ։
Այս կատեգորիային են պատկանում նաեւ արտասահմանից «հյուրախաղերի» ժամանածները, որոնք դժվարությամբ են վերահսկվում ոստիկանության կողմից։ Նրանց ծառայությունների արժեքը` 30- 50 հազար դրամ է:
Բարձր աստիճանի վրա էլիտար մարմնավաճառներն են, որոնք միջնորդի միջոցով կամ առանց միջնորդի` սոցիալական տարբեր ցանցերի միջոցով պայմանավորվում են հաճախորդի հետ հանդիպման մասին։
Դրանք առավելապես երիտասարդ, գրավիչ, հաճախ լավ ուսում ստացած մարմնավաճառներն են։ Որպես կանոն սրանք դուրս են մնում ոստիկանության պրոֆիլակտիկ ծառայությունների տեսադաշտից։ Նրանց ծառայությունները սկսվում են 70 հազար դրամից մինչև 200 հազար և ավելի:
Եթե առաջներում «էլիտար» մարմնավաճառները հիմնականում սոցկայքերի միջոցով էին հաճախորդ գտնում, ապա հիմա ամեն բան առավել դյուրին է դարձել: Հայաստանում կա հատուկ մարմնավաճառների համար նախատեսված կայք:
Այն կոչվում է Escort news, որն ունի Escort in Armenia ենթաբաժինը, որտեղ ներկայացված են Հայաստանում բազմապիսի և բազմազան սեռական ծառայություններ մատուցող անձինք, որոնց մեծ մասն ազգությամբ հայ չեն, ռուսներ են, ուկրաինացիներ ու մոլդովացիներ, հայերը նույնպես կան:
Եթե առաջներում մարմնավաճառ ասելով կարելի էր միայն մտաբերել կանանց, որոնք գումարի դիմաց սեռական ծառայություններ են մատուցում, ապա այսօր փոխվել է եւ առաջարկը, և պահանջարկը:
Բավականին բարձր գներով սեռական ծառայություններ են մատուցում նաև տղամարդիկ և տրանսգենդերները: Նրանք նույնպես, ըստ մեկնաբանությունների, ունեն մեծ պահանջարկ: Ընդ որում` տղամարդ մարմնավաճառները հիմնականում բիսեքսուալ են, հանդիպում են և տղամարդկանց, և կանանց հետ:
Որքան էլ զարմանալի թվա, կան նաև այնպիսի տրանսգենդերներ, ովքեր սեռական ծառայություններ են մատուցում ոչ միայն տղամարդկանց, այլև` կանանց:
Escort in Armenia ենթաբաժնում ամենամատչելի մարմնավաճառների արժեքը` տատանվում է 40 հազար դրամից, մինչև 50 հազար: Կախված է ժամաքանակից: Որքան կարճ է տևում հանդիպումը, այնքան փոքր է գումարը:
Ծառայությունների արժեքը մարմնավաճառները սահմանել են հետևյալ կերպ` 30 րոպեն` 100 դոլար, 6 ժամը` 1400- 1800 դոլար: Տրանսգենդեր մարմնավաճառների ծառայությունները նույնպես բավականին թանկ են` սկսում են 50 հազարից, հասնում մինչև` 120 հազար դրամի:
Տղամարդ մարմնավաճառները, որոնք հանդիպում են և կանանց, և տղամարդկանց հետ, իրենց ծառայությունների արժեքը սահմանել են` օրինակ մեկ ժամը` 100 – 200 դոլար, 24 ժամը` 1000-1300 դոլար: Տղամարդ մարմնավաճառների հայտարարություններում նկատեցինք մի քանի ազգությամբ հնդիկի:
Նշենք նաև, որ սույն կայքում պարտադիր նշված է մարմնավաճառի բոյը, քաշը, մազերի և մաշկի գույնը, դաջվածքների և պիրսինգների առկայությունն ու քանակը, անգամ նշված է տվյալ մարմնավաճառը ծխում է, խմում է, թե ոչ:
Ի դեպ` մեր օրերում թրենդային է դարձել նաև Տելեգրամում սեփական պոռնոհարթակ ստեղծելը: Հատկապես մարմնավաճառները բաժանորդագրության դիմաց` ամսական 5000-ից 25 հազար դրամի սահմաններում ներկայացնում են իրենց մասնակցությամբ էրոտիկ տեսանյութեր:
Բաց մի թողեք
Հրդեհ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 քաղաքացու դի
Գնացել էին դիմավորելու իրենց զորացրված ընկերոջը. Մանրամասներ ողբերգական վթարից․ Լուսանկար
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար