Ադրբեջանական մամուլը գրում է, թե վերջին օրերին հայկական լրատվամիջոցներում, իբր, լուրեր են տարածվում, որ Ռուսաստանի քաղաքացի Զահիրեդդին Իբրահիմովը ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում և տեղափոխվել Բաքու։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Իբրահիմովը, որը ներկայանում է որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, ապրել է Եկատերինբուրգում և երկար տարիներ, իբր, մասնակցել է «Երևանում կազմակերպված քարոզչական միջոցառումներին՝ հանդես գալով հակաադրբեջանական հայտարարություններով»։
«2005-ից 2020 թվականներին նա բազմիցս մասնակցել է Հայաստանում անցկացված այսպես կոչված համաժողովներին, որտեղ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին և կողմնակալ հայտարարություններ արել։ Իբրահիմովը նաև կատարել է հայկական կառույցների հրահանգները, որոնք ուղղված էին Ադրբեջանում անջատողականություն հրահրելուն»,-ասվում է հրապարակումներից մեկում։
Համաձայն նույն պնդումների, ավելի վաղ փաստաբան Սայյարա Ալիևան հաստատել է, որ իր պաշտպանյալն իսկապես տեղավորվել է ՊԱԾ։ Նրա խոսքով՝ հարցաքննության ժամանակ Իբրահիմովն, իբր, խոստովանել է, որ կապեր ունի Հայաստանի հետ և ցուցմունք է տվել մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
«Ռուսաստանի քաղաքացի Զահիրեդդին Իբրահիմովին Ադրբեջան հանձնելու հատուկ գործողության մանրամասները դեռևս չեն հրապարակվում։ Սակայն հայտնի է, որ նա գտնվում է ՊԱԾ մեկուսարանի՝ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի կողքի, և պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործությունների համար»։







Բաց մի թողեք
«Ամերիկյան խաղաղության դարաշրջանը Եվրոպայի եւ Գերմանիայի համար ավարտվել է». Մերց
Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Բուդապեշտում՝ Հունգարիա. Լուսանկարներ
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ