Սոցիալական արդարության սպանությունը՝ 20 միլիոնով․
Երբ պետությունը հայտարարում է, որ 20 միլիոն դրամով հնարավոր է ազատվել պարտադիր զինծառայությունից, այն պաշտոնապես ասում է.
«Ով փող ունի՝ երեխուն տուն թող բերի, ով չունի՝ թող պատրաստվի զոհաբերության»։
Սա ոչ թե օրենք է, այլ սոցարդարության դաժան սպանություն։
Սա նշանակում է՝ ծառայությունը դառնում է ոչ թե պատիվ, այլ՝ սոցիալական պատիժ՝ աղքատների համար։
Ո՞նց կզգան իրենց այն ծնողները, որոնք տարիներ շարունակ զավակ են դաստիարակել, ուղարկել ծառայության՝ հույսով, որ իրենց երեխան ծառայելու է պետությանը, ոչ թե «փողով չծառայածի» պետությանը։
Ի՞նչ պատասխան ունեն իշխանությունները այդ մայրերի առաջ, որոնց որդիները զոհվել են դիրքերում, իսկ այսօր ուրիշ մայրեր 20 մլն-ով փրկագին են տալիս։
Հարցս ուղղում եմ ներկա իշխանություններին, որոնք տարիներ շարունակ խոսել են արդարությունից։ Սա՞ է ձեր «նոր Հայաստանը»։ Արդարությունն այդպես շուկայի՞ է վերածվում։
Երբ նման որոշումներ էին կայացվում նախկինում՝ ստվերում, հասարակությունը զայրանում էր։ Հիմա նույնը արվում է բացահայտ՝ պետական դրոշի ներքո։ Տարբերությունն այն է, որ նախկինում այս անարդարությունը կոռուպցիա էր, հիմա՝ օրինականություն։
Սա միայն սխալ որոշում չէ։
Սա հասարակական հավասարության խեղում է, զինծառայության գաղափարի արժեզրկում և պետության կողմից պարտականության վրա գին դնելու դաժան արարք։
Մհեր Դավիթի Խաչատրյան






Բաց մի թողեք
էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…
Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Ֆարմանյան
Նարեկ Կարապետյանը՝ Գևորգ Պապոյանի, Սյունիքի մարզպետի և Արսեն Թորոսյանի մասին․ Տեսանյութ