Մայիս 28. ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՐՈՂ ՈԳԻՆ
Այս օրը խորհրդանիշն է մեր սուրբ երդման`պահպանելու, արժևորելու ու զորացնելու պետականությունը, որի գինը հայ ազգի արյունն էր, հայրենի հողի հանդեպ սերն ու պետության նվիրական երազանքը։
1918թ. մայիսի 28-ին սեփական հայրենիքում հազարամյակներ շարունակ ապրող մի հերոս ժողովուրդ, հերոսների սխրանքներից ծնված կամքով հռչակեց՝ Հայաստանն անկախ է, մենք այլևս պետականության տեր ենք:
Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան մեր ոգու, անմատչելի նվիրումի, մեր անսասան գոյության ճիչերն են։ Այդպես մենք կերտեցինք հայկական պետություն հարյուրամյակների ընդմիջումից հետո։
Մայիսի 28-ը կենդանի հիշեցում է, որ պետականությունն ու անկախությունը արժեքներ են, որոնց պետք է վերաբերվել խնամքով, պաշտպանել նվիրումով։
Այսօր, ինչպես 106 տարի առաջ, մեզ պատուհասած սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբում՝ աշխարհասփյուռ հայությամբ ու առանց իրար հանդեպ թշնամանքի, հանուն մեր իսկական պաշտպանի` Հայոց պետականության:
Շնորհավոր մայիսի 28:
Խոնարհումս բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքի գնով պսակեցին այս օրը։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան
Բաց մի թողեք
Եթե Արցախը չհանձնվեր, չվաճառվեր՝ ոչ մի արցախցի չէր լքի իր տունը․ Հրանտ Թոխատյան
Սյունիքում «դարպաս բացելը» ծախում են, որպես հնարավորություն և ոչ դավաճանություն ու վտանգ․ Մարտիրոսյան
Նույն տրամաբանությամբ կարո՞ղ է Հ1-ը նույնչափ եթեր տրամադրի …