Wildberries-ը (ՌՎԲ ընկերություն՝ Wildberries և Russ-ի միավորում) ընդլայնում է իր լոգիստիկ հնարավորությունները Հայաստանում։ Այժմ Երևանի տեսակավորման կենտրոնում (ՍՊԿ) հասանելի է մատակարարումների ընդունումը «Wildberries-ի պահեստ» (FBW) մոդելով, այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։
Մինչ այժմ կենտրոնն աշխատել է միայն «Մարկետփլեյս» (FBS) մոդելով, սակայն այսուհետ հնարավոր է մատակարարել ապրանքները նաև արկղային (կամ՝ «կորոբ») ձևաչափով՝ FBW մոդելով։ Երևանի տեսակավորման կենտրոնում կընդունվեն բոլոր ապրանքային կատեգորիաները։ Տեղական վաճառողների համար սա նոր քայլ է դեպի ավելի հարմարավետ և մասշտաբային առցանց վաճառք։ FBW մատակարարումները սկսվել են ընդամենը մի քանի օր առաջ, բայց արդեն իսկ նկատվում է դրական տենդենց և աճող հետաքրքրություն։
Wildberries-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են ծառայությունների զարգացման և հայ վաճառողների ու արտադրողների համար առավելագույն շահավետ պայմանների ստեղծման վրա՝ ապահովելով վաճառքի աճ և հնարավորություն՝ դուրս գալու միջազգային շուկա։ Բացի FBW մոդելից, ընկերությունը շարունակում է աշխատել նաև «Վիտրինա» (DBS) և «Վիտրինա Էքսպրես» (EDBS) մոդելներով։ Այս մոդելների դեպքում վաճառողները լիարժեք վերահսկում են պատվերների գործընթացը՝ ապրանքների պահեստավորումից մինչև առաքում։
DBS մոդելը նախատեսված է ստանդարտ առաքումների համար։
EDBS մոդելը՝ էքսպրես առաքումների համար, որոնց իրականացումը կարող է լինել 30 րոպեից մինչև 4 ժամում՝ պատվերի պահից։
Այս մոդելները ներկայումս հասանելի են Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում։ Շուտով նախատեսվում է դրանց կիրառումը նաև մյուս երկրներում։
Ինչ են գնում Հայաստանում հենց տեղական արտադրողներից․
2025 թվականին հայկական արտադրության ամենապահանջված կատեգորիաներն են՝ կոսմետիկա և խնամքի միջոցներ, բիժուտերիա և զարդեր, կենցաղային քիմիա, սննդամթերք, տեքստիլ, ներքնազգեստ, հագուստ, աքսեսուարներ, ավտոքիմիա և ավտոկոսմետիկա, գրենական պիտույքներ և այլն։
Հատկանշական է, որ 2025թ․ հունվար-մայիս ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, մի շարք կատեգորիաներում գրանցվել է կտրուկ աճ։ Դա պայմանավորված է ինչպես լոգիստիկ հնարավորությունների ընդլայնմամբ, այնպես էլ նոր վաճառողների միացմամբ հարթակին։
Երևանի Արտաշիսյան 106 հասցեում գտնվող տեսակավորման կենտրոնի միջոցով հնարավոր է մատակարարել բոլոր տեսակի ապրանքներ՝ բացի սննդամթերքից, կենդանիների համար նախատեսված ապրանքներից և դյուրավառ նյութերից։

Բաց մի թողեք
Ո՞ր եկամուտները պետք չի լինի հայտարարագրել. նոր փոփոխություններ
Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել․ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը
Հնդկաստանի արհեստական բանականության գագաթնաժողովի ամենատարօրինակ պահերը. կորած աստղեր, երթևեկության քաոս և ռոբոտ-շան վեճ